| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «թքած ունի» սոցիալական ցանցերում Ռուսաստանի պետական կայքերի արգելափակման վրա: Այս մասին ՌԴ ղեկավարն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում. հաղորդում է РБК-ն:
Պուտինը ելույթում նմանեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքները և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրավումը:
Ֆորումը վարող Ստանիսլավ Նաթանզոնը նշել է, որ, նման համեմատություն անելով, Ռուսաստանի պետության ղեկավարը «վտանգավոր ուղի է բռնել». Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքերը կարող են մեկնաբանվել որպես աջակցություն Կոնգրեսի շենքի վրա հարձակմանը, ինչն էլ կհանգեցնի Kremlin.ru-ի` սոցիալական ցանցերում արգելափակմանը:
«Նախ` ես անմիջապես ասացի, որ չեմ կարծում, որ դա լավ է. դուք ակնհայտորեն ուշադիր չէիք լսում: Երկրորդ` ես չեմ գնահատում հենց իրադարձությունը, ես խոսում եմ դրան հաջորդածի մասին: Եվ երրորդ՝ ես թքած ունեմ` արդյո՞ք ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ կարգելափակի: Ինձ համար ավելի կարևոր է մեկ այլ բան՝ ռուս ժողովրդի վստահությունն այն որակով, որով հիմա է», - ասել է Պուտինը: