|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ժամանակն է, որ Միխեիլ Սահակաշվիլին մտածի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին. այսօր «Ասավալ Դավալի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն:
«Սակայն կարծում եմ` մոտ ժամանակներս նա նման որոշում չի կայացնի, քանի որ միջազգային հանրության կողմից որեւէ ճնշում չի զգում»,- ասել է նա:
Շեւարդնաձեն նաեւ հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները դաժանորեն հաշվեհարդար տեսան մայիսի 26-ի գիշերն անցկացված ցույցի մասնակիցների հետ: Ըստ նրա` ժողովուրդը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունից շատ դժգոհ է, ընդ որում` դժգոհությունները գնալով ավելանում են, եւ ժողովուրդը վաղ թե ուշ դարձյալ փողոց է դուրս գալու: