Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օքսֆորդի համալսարանը խիզախ քայլի է դիմել. ինտերնետում տեղադրել է հին եգիպտական` հայտնի Օքսիրինհյան պապիրուսները, որ ցանկացողները վերծանեն դրանք: Հին հունարենով գրված տեքստերը, ըստ մասնագետների, պարունակում են ոչ կանոնիկ Ավետարաններ Հիսուսի երկրային կյանքի մասին:
Պապիրուսների վերծանման համար հին հունարենի իմացությունը պարտադիր չէ, քանի կայքում հատուկ ծրագիր կա, որն օգնում է գտնել տառերն ու նշանները, ապա թարգմանում դրանք: Սակայն ամբողջ բարդությունն այն է, որ տեքստը գրված է անընթեռնելի ձեռագրով, նաեւ տեղ-տեղ այնքան վատ է պահպանվել, որ վերծանելը չափազանց դժվարացել է:
Այդ, նաեւ մասնագետ-էնտուզիաստների բացակայության պատճառով պապիրուսները մինչ օրս լիակատար չեն ուսումնասիրվել:
Օքսիրինհյան պապիրուսները հայտնաբերել են անգլիացի գիտնականները 19-րդ դարի վերջին Կահիրեից 160 կմ հեռու գտնվող Օքսիրինհ վայրում: Չոր կլիմայի շնորհիվ այդտեղ պահպանվել են մ.թ. 1-6-րդ դարերի բազմաթիվ գրավոր փաստաթղթեր, այդ թվում` Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի անհայտ ստեղծագործությունները, նաեւ վաղքրիստոնեական բազմաթիվ տեքստեր: