կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-18 15:09
Առանց Կատեգորիա

Այդ բլուրների համար նոր զոհեր չեն ուզում տալ...

Այդ բլուրների համար նոր զոհեր չեն ուզում տալ...

Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևի շատերը կարծում են, որ երկրի քաղաքական կամ ռազմական ղեկավարությունները սոցիալական ցանցերում կամ լրատվամիջոցներով պետք է զեկուցեն, թե որ օրը, որ ժամին ինչ են անելու՝ կորցված տարածքները ետ բերելու ուղղությամբ: Ապրիլի 28-ին ետ բերված մարտական դիրքերի մասին նախապես կա՞ր մեկը, որ տեղյակ էր: Ու ճիշտ կլինե՞ր, որ նախապես ասվեր, թե որ օրը ինչ է արվելու:
Հռոմի պապից ավելի կաթոլիկ մի՛ եղեք:

Քիչ առաջ մի բան հիշեցի, փորձեցի ստուգել: Բացեցի 2014 թվականի նոյեմբերի 12-ից սկսվող մամուլն ու սոցիալական ցանցերի գրառումներն ու սկսեցի կարդալ: 

Հավանաբար հիշում եք, որ այդ ժամանակ, ԼՂՀ ՊԲ-ն ու ՀՀ ՊՆ ԶՈւ-ն ուսումնական համատեղ զորավարժանք էին իրականացնում Արցախի արևելյան սահմանամերձ գոտում, որի ընթացքում հակառակորդը խոցեց ուսումնական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը, որն ընկավ երկու ռազմագծերի միջև գտնվող տարածքում, ավելի մոտ՝ հակառակորդի բնագծին և պայթելով՝ զոհվեցին բոլոր երեք օդաչուները:

Հենց հաջորդ րոպեից, ինչ հրապարակվեց այդ գույժը, հայտնվեցին մարդիկ, որ սկսեցին մեղադրել ու դատապարտել ղեկավարությանը, որ քայլեր չի ձեռնարկում՝ զոհված օդաչուների մարմինները դուրս բերելու ուղղությամբ: Եվ այդպես՝ ուղիղ 10 օր: Ինչ ասես, որ չասվեց, ինչ մեղադրանք ասես, որ չհնչեց, ինչ գնահատական ասես, որ չտրվեց: 

Եվ նոյեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարվեց, որ բանակը՝ հենց առաջին օրից, պլանավորել ու կազմակերպել էր գաղտնի գործողություն՝ մարմինները հակառակորդի աչքի առջևից դուրս բերելու ուղղությամբ, որն էլ դեռևս նոյեմբերի 20-ին՝ հրապարակումից 2 օր առաջ, փայլուն իրականացվել էր՝ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՆՈՐ ԶՈՀԵՐԻ, միաժամանակ դուրս են բերվել ոչ միայն զոհված օդաչուների մարմինները, այլ նաև՝ ուղղաթիռի կարևոր մասերը: Ու ողջ հանրությունը սկսեց ցնծալ, մոռանալով, թե ինչ լուտանք ասես, որ այդ 10 օրվա ընթացքում չթափեցին ռազմական և քաղաքական իշխանությունների հասցեին: Ու ոչ ոք քաջություն չունեցավ հրապարակային հետ վերցնել իր՝ օրեր առաջ հնչեցրած անհիմն ու սխալ խոսքերը: 

Ի՞նչ եմ ուզում ասել: Հիմա նայում եմ, թե ովքեր են անդադար խոսում ու քննադատում ԴԵՌԵՎՍ հակառակորդի ձեռքում գտնվող մի քանի մարտական դիրքի կորստյան թեմայով, տեսնում ես, որ գրեթե 100 %-ով նույն անձինք են՝ նույն գնահատականներով ու մեղադրանքներով: 
Հիմա, երբ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ հայտարարվում է, որ այդ բլուրների համար ՆՈՐ ԶՈՀԵՐ չեն ուզում տրվեն՝ ուրեմն չե՛ն ուզում տրվեն: Դժվար չի հասկանալ, չէ՞ …
Հ.Գ. Հետաքրքիր է՝ տեսնես քանի՞ մարդ է «յոթ ամսական» ծնվել ...»