Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց վերադարձի խնդրով խորհրդարանում հրատապ քննարկումը փակ նիստում անցկացնելու հարցը իշխող խմբակցությունը մի քանի անգամ քվեարկությամբ ամեն ինչ արեց, որ անցնի՝ հայտնում է Yerkir.am-ը:
«Լուսավոր Հայաստանը» դեմ էր նիստը փակ անցկացնելուն՝ նշելով, որ իշխող թիմը նիստը փակ է անում, որովհետեւ չի ուզում, որ իրենք ելույթ ունենան ռազմագերիների թեմայով։
Փակ նիստը առաջարկել էր ԱԺ պատգամավորների 1/5-ը պաշտոնական գրությամբ։
«Քանի որ հարցը շատ զգայուն է եւ առնչվում է ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին, եւ քանի որ օր առաջ կառավարությունն ու համապատասխան գերատեսչությունները զբաղվում են, որպեսզի նրանք շուտափույթ վերադառնան, նրանց անվտանգությունից եւ այս գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով՝ «Իմ քայլի» պատգամավորները գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որպեսզի քննարկումը տեղի ունենա փակ»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մինչեւ առաջարկը քվեարկության դնելը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձեց, որ իրենք նախաձեռնել են ռազմագերիների հարցով քննարկում եւ ուղերձի ընդունում, որը քաղաքական նկատառում չի պարունակելու:
«Երեկ «Իմ քայլը» խմբակցության՝ ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել ուղերձի քննարկումն ԱԺ խորհրդի նիստում, որտեղ պարզվել է, որ չեն կարող տապալել, եւ հարցը պարտադիր պետք է քննարկվի: Ինչո՞ւ են փորձել տապալել, որովհետեւ չեն ուզեցել, որ մենք ելույթ ունենանք այս թեմայով: Երբ հասկացել են, որ հարցը պարտադիր պետք է քննարկվի, որոշվել է փակ անել: Մեր համոզմամբ՝ փակ քննարկում անելն անիմաստ է: Գործընկերներիս կոչ եմ անում ձեռնպահ մնալ քննարկումը փակ անցկացնելու նախաձեռնությունից: Պատգամավորներն իրենց ելույթներով չեն վնասելու ռազմագերիների խնդրին, հակառակը՝ կհնչեցվի ի լուր աշխարհի եւ միջազգային կառույցների, որ ռազմագերիներին օր առաջ պետք է վերադարձնել»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Փակ անելու առաջարկն, ամեն դեպքում, ընդունվեց։