կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-04-27 18:30
Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ին՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում՝

Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ին՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: