կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-26 18:43
Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի 27-ին, հունիսի 28-ի գիշերը, հուլիսի 1-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 28-ին` երեկոյան ժամերին, հունիսի 29-ին շրջանների զգալի մասում, հունիսի 30-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Քամին հարավ-արևմտյան է` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ին կբարձրանա 1-3 աստիճանով, հունիսի 28-30-ին կնվազի 3-5 աստիճանով:

 

Երևանում հունիսի 27-ին, հունիսի 28-ի գիշերը, հունիսի 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 28-ի երեկոյան ժամերին, հունիսի 29-ին` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: