կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-05 18:10
Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝

 

5-6-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 7-9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը 5-ին կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով:

 

Երևանում՝ 5-6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի օգոստոսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.40C (1999թ)

 

• Օդի նվազագույն ջերմաստիճան 13.00C (1982թ)

 

• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.50C ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն