կարևոր
3064 դիտում, 8 ամիս առաջ - 2023-07-30 18:02
Հասարակություն

Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ. եղանակը Հայաստանում

Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5, 31-ին ողջ հանրապետությունում՝ 2-4 աստիճանով, օգոստոսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Ինչպես Yerkir.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+163, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+25,

Լոռիում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +20+23,

Տավուշում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +21+25, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+34,

Արարատում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +34+36,

Արմավիրում գիշերը՝  +11+13, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +23+25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +25+30, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +20+22,

Արցախում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +25+29։