|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Հուլիսի 7-8-ին հանրապետության շրջանների զգալի մասում, հուլիսի 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևելյան է՝ 5-10մ/վրկ., ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հուլիսի 7-8-ին` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 9-10-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Հուլիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: