Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանից առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեc լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ԸՕ նախագծին:
Դավիթ Հարությունյանը նախ նշեց, որ պետք է քննարկումներ անցկացվեն, որ հետո պարզ լինի, թե իշխանություններn ինչ առաջարկներ պետք է ընդունեն: Ընդդիմության համար շարունակում է առանցքային մնալ ընտրացուցակների հրապարակման հարցը, և նախարարի խոսքով՝ ցուցակների հրապարակման հարցում իրենց կարծիքն անփոփոխ է:
«Հաշվի առնելով հարցադրումները, որոնք հնչել են մինչև հիմա, որոշել ենք Ընտրական նոր օրենսգրքում ընդգրկել լրացուցիչ մեխանիզմներ, որոնք գործող օրենսգրքում չկան: Խոսքը վստահված անձանց և դիտորդներին տրված հնարավորության մասին է՝ ծանոթանալու ընտրությանը մասնակցած անձանց ցուցակներին, եթե ներկայացվի նման դիմում: Կարծում ենք, որ սա լրացուցիչ երաշխիք է, լինի ընդունելի, կգնանք առաջ: Եթե ժամկետը, որը տրված է ցուցակներին ծանոթանալու համար, քաղվածքներ անելու համար, համարվի քիչ, կարող ենք քննարկել ժամկետի հարցը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ հնարավոր է վերանայվի ընտրատեղամասում դիտորդների և լրագրողների թվի սահմանափակման մասին դրույթը, ավելին՝ սպասում են, որ ԶԼՄ-ներն առաջարկներ ներկայացնեն: «Մենք չէինք ուզենա, որ լինեին կեղծ դիտորդներ, կեղծ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք իրականում աշխատում են այս կամ այն թեկնածուի կամ քաղաքական ուժի համար: Պարոն Քոքոբելյանն, օրինակ, առաջարկեց այլ մեխանիզմով հարցը լուծելու համար, ասաց, որ եթե ուզում է ԶԼՄ ներկայացուցիչը ներկա գտնվի, պիտի հավատարմագրվի՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, օրինակ` եկամտահարկի վճարը՝ որպես տվյալ ԶԼՄ ներկայացուցիչ: Վատ մեխանիզմ չէ, բայց արդյո՞ք այն ընդունելի է ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մենք պատրաստ ենք, ճկուն ենք, պատրաստ ենք դիտարկել ցանկացած հարց»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այդ դրույթը ինքնանպատակ չի եղել, ունեցել են մտահոգություններ, որովհետև կար վտանգ, որ թեկնածուները, քանի որ չունեն վստահված անձինք, կփորձեն օգտագործել ԶԼՄ-ներին, դիտորդներին՝ իրենց իրական վստահված անձանց տեղամաս բերելու համար: Բազմիցս նման դեպքեր եղել են, բազում անգամ միջազգային դիտորդներն էլ ներկայացրել են հարցը: Եղել են դեպքեր, երբ հիսունից ավելի մարդ է եղել ընտրատարածքում՝ օրինական: