|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ-ում ԸՕ նոր օրենսգրքի նախագիծն է քննարկվում` արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: ԶԼՄ-ների թվի սահմանափակման դրույթը վերանայվում է:
Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նոր կոմպրոմիսային մոտեցում ունեն, և որպեսզի կեղծ ԶԼՄ-ների ներկայացուցչի անվան տակ ընտրատեղամաս չմտնեն վստահված անձինք, քննարկվում է, որ ԶԼՄ-ները կարողանան ներկայացնել, օրինակ, 50 լրագրող:
Միաժամանակ, Դավիթ Հարությունյանը հավելեց, որ իր նշած տարբերակը կարող է և իդեալական չլինել, ուստի պատրաստ են լսել ու քննարկել առաջարկություններ:
«Ճիշտ չեմ համարում, երբ մեկը վեր է կենում ու ասում՝ էլեգանտ լուծում չէ, բայց ինքը լուծում չի առաջարկում: Այո, կան հարյուրավոր հեռուստաընկերություններ, ԶԼՄ-ներ, եթե բոլորը լինեն մի ընտրատեղամասում, դա կլինի ժողովրդավարակա՞ն ընտրություն, թե՞ կլինի ծաղր: Կարծում եմ` կլինի ծաղր: Դրա համար փորձել ենք ընտրել պարզեցված մեխանիզմ, ասում ենք՝ 50 ներկայացուցիչ ընտրեք, թող նրանք էլ շրջեն բոլոր` երկու հազար ընտրատեղամասերում»,- առաջարկեց նա: