Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց «Փաստաբանության մասին» օրենքի 45.6 հոդվածի սահմանդրականության վերաբերյալ իր որոշումը:
Եզրափակիչ մասում մասնավորապես նշվում է հետևյալը. ««Փաստաբանության մասին» օրենքի 45.6 հոդվածի առաջին մասը այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր կրթական աստիճանի` մագիստրոսի ն համարժեք որակավորում ունեցող անձի Փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչել Սահմանադրության 1-ին, 3-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր»:
Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին» օրենքի 45.6-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկվում էր Գևորգ Սլոյանի դիմումի հիման վրա: Հիշյալ նորմի համաձայն`փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան:
Այսինքն` այսուհետև մագիստորական աստիճան ունեցող անձին արգելելը Փաստաբան դպրոց ընդունել, հակաօրինական է: Սահմանադրական դատարանի որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Որոշումը ՍԴ կայքում կտեղադրվի առաջիկա երկու օրվա ընթացքում: