Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, անցկացվում են խորհրդարանական լսումներ ԸՕ նախագծի վերաբերյալ: Դրանք կազմակերպվել են քաղաքական խմբակցությունների համար:
Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ պատգամավորըը հնչեցրեց մոտ 7-8 հարց, ինչը հարուցեց մյուս պատգամավորների դժգոհությունը: ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը բարձրաձայնեց. «Սաղ հարցերը տվեց, էդպես չի կարելի, թող ամեն պատգամավոր մեկ հարց տա»:
Նաիրա Զոհրաբյանը հարցրեց ընդդիմության հիմնական պահանջի՝ քվեարկողների ցուցակը հրապարակելու մասին, թե ինչո՞ւ են դեմ այդ դրան, չէ որ դա կբարձրացնի վստահությունը ընտրական պրոցեսի նկատմամբ: Նա անդրադարձավ նաև ԶԼՄ-ների թվի սահմանափակմանը` ասելով, որ սահմանփակումների դիմելը հարցի լուծում չէ, ուստի պետք է հանել սահմանափակումները: Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ հենց այսօրվանից էլ կարող են ԶԼՄ հիմնել, բայց իրականում այն նպատակով, որ իրենց վստահված անձինք լրագրողի անվան տակ մտնեն ընտրատեղամաս:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ցուցակները չպետք է հրապարակվեն, բայց չպետք է լինեն բացարձակ գաղտնի, դիտորդների ու վստահված անձանց համար քվեարկողների ցուցակները պետք է հասանելի լինեն: Նրա համոզմամբ` վստահված անձինք ու դիտորդները կարող են պահանջել ցուցակները, մինչև երկու ժամվա ընթացքում նշումներ կատարել:
Ինչ վերաբերում է կեղծ ԶԼՄ-ների ստեղծմանը, Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, թե դժվար, այսօրվանից սկսած, կեղծ ԶԼՄ-ներ ստեղծվեն, եկամտահարկ վճարեն, սակայն պատրաստ է այդ հարցի վերաբերյալ ողջամիտ առաջարկները քննարկել: