Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները բաց են, լինելու են ընդլայնված և ընդգրկուն` բոլոր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության մասնակցությամբ:
«Պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջիկայում լսումներ է կազմակերպելու, բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան մասնակցելու քննարկումներին»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե ԸՕ-ի նախագծում ամրագրված է դրույթ, որում սահմանվում է, որ ընտրությունների գործընթացին հետևելու համար լրագրողների և դիտորդների թիվը կարող է հասնել 8-ի, արդյոք սրանով չի՞ սահմանափակվում լրագրողների գործունեության ազատությունը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք դեռևս խոսում ենք Ընտրական օրենսգրքի նախագծի մասին, դրույթները վերջնական չեն, հեղինակներն այսպիսի լուծում են առաջարկում, բայց ես չեմ կարծում, որ սա փոփոխման ենթակա չպետք է լինի, սա տեխնիկական խնդիր է, ոչ թե քաղաքական և այստեղ միտում չեմ տեսնում»:
Պատգմավորը նշեց նաև, որ Վենետիկի հանձնաժողովից ևս մասնագետներ են լինելու և իրենց մասնակցությունն են ունենալու ԸՕ-ի վերաբերյալ քննարկումներին:
Հիշեցնենք, որ Ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր դիրքորոշումը դեռևս չի հայտնել: