Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ` ԸՕ նախագծի քննարկման համար` արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու հասարակական-քաղաքացիական կազմակերպությունների մասնակցությամբ:
Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ աշխատանքային խումբը վերջնական լուծումների չի հանգել, և կառավարությունը լիազորել է աշխատանքային խմբին շարունակել աշխատանքը: Նրա խոսքով՝ կան արդեն մի քանի կետեր, որոնց շուրջ արդեն ձևավորվել են կոնսենսուսներ, դրանից մեկը ԶԼՄ-ների ու վստահելի անձանց թվի հետ կապված խնդիրն էր: Դավիթ Հարությունյանը նշեց, որ թվի սահմանափակումը բխել է մտահոգությունից, որ թեկնածուների վստահելի անձանց քողի ներքո տեղամասում չկուտակվեն կեղծ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«Հանգում ենք այն եզրակացության, որ ԶԼՄ-ներին հանում ենք այդ սահմանափակումից, բայց ԶԼՄ-ների կողմից հավատարմագրվող լրագրողների թիվը պետք է կարգավորվի: Ինչ վերաբերում է տեղական դիտորդներին, դեռ լուծման չենք հանգել»,- ասաց Դավիթ Հարությունյանը: