|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին 16.03.2020թ. 298-Ն որոշման 23-րդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից կարող է հրապարակվել բացառապես հղում կատարելով Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը։
Նշված սահմանափակման միակ նպատակն է հանրությանը մոլորեցնող և խուճապ առաջացնող տեղեկատվության բացառումը և ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը կանխարգելելը։
ՀՀ Առողջապահության նախարարության, այլ պետական գերատեսչությունների, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վերջիններիս պաշտոնական հաղորդակցության միջոցներով հայտնած տեղեկատվությունը թիվ 298-Ն որոշման 23-րդ կետի իմաստով համարվում է Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվություն, ուստի համապատասխան հղումով կարող է տարածվել։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի թեմայով իբրև գիտական հոդված կամ վերլուծություն տարածվող նյութերին, ապա դրանց մասով գործում է 23-րդ կետով նախատեսված սահմանափակումը, քանի որ հանրությանը մոլորեցնող և խուճապային տրամադրություններ ստեղծելուն ուղղված տեղեկատվությունը հաճախ ներկայացվում է իբրև գիտական գործունեության արդյունք` այդպիսին չլինելով։