Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա ուղղակիորեն բերելու է արտահանման ծավալների կրճատման, կարթնամթերք արտադրող այն ընկերությունները, որոնք որոշակի պայմանագրեր ունեն, գործնական հարաբերություններ են ձևավորել տարիների ընթացքում Ռուսաստանի տարբեր ընկերությունների հետ, իրենք փաստացի ծանր վնասներ են կրելու։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանից դեպի ՌԴ կաթնամթերքի արտահնման հնարավոր սահմանափակմանը։
«Ընդհանուր առմամբ վատ է, որ պետությունները իրենց գործառույթը լավ ու պատշաճ չեն կատարում, ինչի հետևանքով նման սահմանափակումներ են մտցվում մեր երկրի համար օտար երկրների կողմից, դա խոսում է պետական կառավարման համակարգում տիրող լրջագույն խնդիրների մասին, որովհետև եթե մենք չենք կարողանում լուծել մեր ներքին խնդիրները, և դրա հետևանքով արտաքին խնդիրներ են ի հայտ գալիս, դա բացառապես մեր պետական մարմինների մեղավորությունն է»,- ասաց նա։
Տնտեսագետը կարծում է, որ եթե հնարավորություն ունենայինք և մեր ապրանքը մյուս երկրներում էլ մրցունակ լիներ, հնարավոր է, որ արդեն իսկ այդ շուկաներ մուտք կգործեր․
«Ռուսաստանի պարագայում մեծ է մեր կաթնամթերքի դերը, քանի որ Ռուսաստանի պարագայում բավականին մեծ Սփյուռք կա, հայկական համայնք կա, որը ուղիղ սպառող է հանդիսանում այդ ապրանքների։ Եթե հնարավոր լինել արտահանել այլ երկրներ, բիզնեսմենները միանշանակ կօգտվեին այդ հնարավորությունից»,- ասաց տնտեսագետը։