կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-30 13:47
Սպորտ

Բրոնզե մեդալ՝ հրաձգության միջազգային մրցաշարից

Բրոնզե մեդալ՝ հրաձգության միջազգային մրցաշարից

 Հունվարի 22-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցավ հրաձգության միջազգային մրցաշար, որին մասնակցում էր 30 երկիր ներկայացնող 429 մարզիկ-մարզուհի, այդ թվում` Հայաստանի հրաձգության հավաքականի 3 մարզիկ. տեղեկացնում է msy.am-ը:

 

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց անվանակարգերում  հայկական եռագույնի ներքո հանդես էին գալիս Հրաչիկ Բաբայանը, Գերմանիայում բնակվող Քրիստիան Լաուերը և Զավեն Իգիթյանը:  

 

 Մյունխենյան միջազգային մրցաշարը երկու մեկնարկով էր: Հունվարի 23-ին երիտասարդների պայքարում մեր մարզիկները գրանցել էին հետևյալ արդյունքները`  Զ. Իգիթյանը օդամղիչ ատրճանակ մրցաձևում խոցել էր 558 միավոր և 67 մրցակցի մեջ գրավել 41-րդ տեղը, Հրաչիկ Բաբայանը օդամղիչ հրացան մրցաձևում խոցել էր 619.9 միավոր և 73 մրցակցի մեջ գրավել  14-րդ տեղը, նույն վարժության մեծահասակների պայքարում հանդես եկող Ք. Լաուերը 619.4 միավորով 78 մրցակցի շարքում գրավել էր 55-րդ տեղը:

 

Հունվարի 24-ին մեր մարզիկները բարելավել էին դիրքերը և նույնիսկ հաղթանակ գրանցել: Հրաչիկ Բաբայանը խոցել էր 625,1 միավոր և մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզանականով անցել եզրափակիչ փուլ, իսկ եզրափակիչում խոցել էր 182,7 միավոր և կարողացել էր պահպանել դիրքերն ու նվաճել Մյունխենի միջազգային մրցաշարի բրոնզե մեդալ: Հրաչի անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: Զավեն Իգիթյանը խոցել էր 564 միավոր և գրավել 25-րդ տեղը: Քրիստիան Լաուերն հունվարի 25-ին խոցել էր 616,4 միավոր և գրավել 65-րդ տեղը:

 

Հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն, ընդհանուր առմամբ, գոհ էր արդյունքներից, քանի որ մարզիկներն հայրենիքում գրանցած արդյունքները գերազանցել էին միջազգային մրցաշարում: Ի դեպ, հանդիսականների նստարանից թիմակիցների մրցելույթներին հետևում էր և նրանց քաջալերում հավաքականի լավագույն մարզուհիներից մեկը` Իրինա Լաուերը (Աղաջանյան):

 

Հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը Հայաստանի Հանրապետության հրաձգության հավաքականի մարզիկներին ու մարզիչներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին մարզասերներն  ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտային բժշկության և գիտամեթոդական աշխատանքների համակարգման բաժնի պետ Համլետ Ամիրյանը: