կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-10 15:12
Սպորտ

Հրաձգություն. Զավեն Իգիթյանը գրավեց 7-րդ հորիզոնականը

Հրաձգություն. Զավեն Իգիթյանը գրավեց 7-րդ հորիզոնականը

Իսպանիայի Գրանադա քաղաքում շարունակվում է հրաձգութան աշխարհի 51-րդ երիտասարդական առաջնությունը:  Սեպտեմբերի 9-ին 50մ, ազատ ոճի ատրճանակ երիտասարդների մրցաձևում բավականին հաջող են հանդես եկել հայ հրաձիգներ Զավեն Իգիթյանն ու Սևակ Արշակյանը:Պայքարին մասնակցել է 49 մարզիկ: Որակավորման փուլում Սևակ Արշակյանը խոցել է 531 միավոր և զբաղեցրել 28-րդ տեղը: Աշխարհի առաջնությունը Սևակի անդրանիկ արտագնա մրցումն է, իսկ միջազգային մրցաշարերում արդեն իր խոսքն ասած Զավեն Իգիթյանը խոցել է 551 միավոր և 4-րդ տեղով հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Եզրափակչում Զավենին չի հաջողվել պայքարել մեդալի համար և մրցելույթն ավարտել է զբաղեցնելով 7-րդ տեղը:

 Մեր մարզիկները մրցելույթները կշարունակեն սեպտեմբերի 11-ին՝ Քրիստիան Լաուերը կմասնակցի 50մ, հրացան, պառկած դիրքից վարժությանը, իսկ Սևակ Արշակյանն ու Զավեն Իգիթյանը՝ 10մ, օդամղիչ ատրճանակ երիտասարդների պայքարին:

 Հիշեցնենք, որ  աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են մարզիկներ Զավեն Իգիթյանը և Սևակ Արշակյանը՝ ատրճանակ ձևում, Հրաչիկ Բաբայանը և Քրիստիան Լաուերը՝ հրացանում, Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Հովհաննես Խաչատրյանը և Շանթ Սարգսյանը՝ վազող թիրախում: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ հրաձգության Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: