Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվում է պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերը, որին մասնակցում են 14 հայ մարզիկ: Այսօր տեղի ունեցած հրաձգության մրցումներին մասնակցում էր նաև 15-ամյա Զավեն Իգիթյանը, ով օլիմպիադայի այս մրցաձևի մասնակցիների մեջ ամենակրտսերն էր: Նրա մրցակիցները 16-18 տարեկան էին: Զավենն օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում խոցել է 570 միավոր և վարժության որակավորման փուլում զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Վերջինիս մասնակցել են 20 երկրի պատանի հրաձիգներ: Որակավորման փուլում առաջատարներն այսպիսի արդյունքեր են գրանցել՝
1.Չեոնգյոն Կիմ, Հարավ. Կորեա՝ 587 միավոր,
2.Պավլո Կորոստիլյով, Ուկրաինա՝ 582,
3.Էդուարդ Դորտոմբ, Ֆրանսիա՝ 576,
4.Ալեքսանդր Թոդորով, Բուլղարիա՝ 572,
5. Յիայու Վու, Չինաստան՝ 570,
6. Սուխրաբ Տուրդիև, Ղազախսան՝ 570,
7. ԶԱՎԵՆ ԻԳԻԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 570,
8.Վլադիմիր Սվեչնիկով, Ուզբեկստան՝ 566 միավոր:
Եզրափակիչ փուլում Զավենին հաջողվել է բարելավել դիրքերը:
Մարզիկները հետևյալ կերպ են վերադասավորվել՝ 203,4 միավոր արդյունքով օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ուկրաինայի ներկայացուցիչը՝ Պավլո Կորոստիլյովը: Արծաթե մեդալը բաժին է հասել 199,8 միավոր վաստակած կորեացի Չեոնգյոն Կիմին, իսկ 178,6 միավոր արդյունքով մրցանակային եռյակը եզրափակել է ֆրանսիացի Էդուարդ Դորտոմբը: Նրանց հաջորդել են 156 միավորով 4-րդ հորիզոնականը զբաղեցրած բուլղարացի Ալեքսանդր Թոդորովը: Զավեն Իգիթյանը 137,4 միավոր արդյունքով գրավել է պատվավոր 5-րդ տեղը՝ ետևում թողնելով ուզբեկ, չինացի և ղազախ մարզիկներին: