կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-15 15:32
Սպորտ

Նանկին եմ մեկնում մեդալ նվաճելու համար. Զավեն Միքայելյան

Նանկին եմ մեկնում մեդալ նվաճելու համար. Զավեն Միքայելյան

Վաղը տեղի կունենա Նանկինի պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը, իսկ օգոստոսի 17-ից մինչև 28-ը Հայաստանի 14 մարզիկներ 8 մարզաձևերում կպայքարեն մեդալների համար:  

 Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը  հարցազրույց է ունեցել Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի ամսնակից,  58 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմավիրի մարզի Արտիմետ գյուղը ներկայացնող, ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան  Զավեն Միքայելյանիի հետ

-Զավեն, ասում են առանց ըմբշամարտի կյանքդ չես պատկերացնում:

-Այո, 7 տարեկանից ըմբշամատի գորրգի վրա եմ: Եվ իսկապես առանց ըմբշամարտի, առանց մրցագորգի ինձ չեմ պատկերացնորմ:

-7 տարեկանում հավանաբար ձեր գյուղում ես սկսել մարզումներդ:

-Այո, երեք տարի մարզվել եմ Գոռ Աբգարյանի ղեկավարությամբ, այնուհետև տեղափոխվել եմ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց և շարունակել պարապմունքներս Սամվել Գևորգյանի մոտ:

-Վաղ տարիքից մարզվելով՝ երևի  հաջողությունների էլ ես շուտ հասել:

-Առաջին անգամ 8 տարեկանում մասնակցեցի գյուղի մարզադպրոցի առաջնությանը և 29 կգ քաշային կարգում առաջին տեղ գրավեցի: Իսկ առաջին միջազգային հաջողությանս հասել եմ 14 տարեկանում: Թբիլիսիում կայացած խոշոր միջազգային մրցաշարում անցկացրի 5 հաղթական գոտեմարտ և տիրացա գլխավոր մրցանակին: Շատ ուրախացա, որ այդ մրցմանը հաղթեցի ադրբեջանցի և թուրք ըմբիշների: Այդ ժամանակվանից սկսեցի ավելի լուրջ վերաբերվել ըմբշամարտին:

-Ի՞սկ մինչ այդ:

-Մինչ այդ էլ էի լուրջ վերաբերվում, սակայն շատ հիասթափություններ էի ունենում հատկապես վնասվածքներից:

-2014 թվականը քեզ համար առայժմ ամենանշանակալին է:

-Այո, այս տարի դարձա պատանիների Հայաստանի չեմպիոն: Մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը, որտեղ և հասնելով եզրափակիչ՝ ձեռք բերեցի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Բացի այդ, այս տարի անցկացրել եմ 7 ուսումնամարզական հավաք, վեցը Հայաստանում, մեկը՝ Ալուշտայում երիտասարդական հավաքականի հետ: Այժմ էլ շաբաթը երեք անգամ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի հետ վերջին մարզումներն ենք անցկացնում՝ ուշադրություն դարձնելով հիմնականում տեխնիկական հնարքների զարգացմանն ու սխալների ուղղմանը (հարցազրույցն արվել է Նանկին մեկնելուց առաջ):

-Ռուս մարզիկից բացի, որ պարտվեցիր Եվրոպայի առաջնության եզրափակիչում, ունե՞ս այլ լուրջ մրցակիցներ:

-Նանկինում հավաքվելու են ուժեղագույն ըմբիշները: Սակայն, ինչ խոսք Եվրոպայի ու Ասիայի ներկայացուցիչներն ավելի ուժեղ են, ուստի մեդալների համար մղվող պայքարում հիմնական մրցակիցներ համարում եմ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ռուս ըմբիշին, ինչպես նաև Իրանի ու Ղազախստանի պատվիրակներին:

 

-Եվ այս ամենը հաշվի առնելով՝ Նանկին ի՞նչ նպատակով ես մեկնում:

-Նպատակադրվել եմ մեդալի, ուրեմն գնում եմ մեդալ նվաճելու համար: Սակայն ամեն ինչ կախված է վիճակահանությունից, քանի որ 8 մասնակիցները բաժանվելու են երկու խմբի և շրջանաձև պայքարելու են խմբերում բարձ տեղեր գրավելու համար: Եվ ըստ այդմ առաջին տեղեր գրավածները հանդիպելու են եզրափակչում, երկրորդ տեղեր գրավածները՝ կպայքարեն երրորդ տեղի համար, երրորդ տեղեր գրավածները կգոտեմարտեն 5-րդ տեղի համար և խմբերում վերջին տեղեր գրավածները կպայքարեն 7-րդ տեղի համար: Պատկերացնում եք ինչ կկատարվի, եթե նշածս երեք մարզիկները ընդգրկվեն իմ խմբում: