կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-24 16:20
Տնտեսական

Կհաստատվի Գեղարքունիքի մարզի 2016-2019թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը

Կհաստատվի Գեղարքունիքի մարզի 2016-2019թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է ընդգրկված որոշում՝ հաստատել Գեղարքունիքի մարզի 2016-2019 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը:

 Գեղարքունիքի մարզպետին հանձնարարվում է`

1) յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 10-ը մշակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման տարեկան աշխատանքային պլանը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` հաստատման.

2) սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը:

Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի վրա:

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում ՀՀ ՏԿԱԻՆ նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը:

Որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությանը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացմանն ու ազգաբնակչության կենսապայմանների բարելավմանը: Որոշման նախագծի ընդունմամբ կհաղթահարվեն տարածքային զարգացածության անհամաչափությունները և անհամամասնությունները:

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները: