կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-21 11:34
Հասարակություն

2015-2019թթ. գիտության ոլորտի գերակա 6 ուղղությունները

2015-2019թթ. գիտության ոլորտի գերակա 6 ուղղությունները

ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հաննաժողովն այսօր նախաձեռնել է խորհրդարանական լսումներ Գիտության պետական կոմիտեի գործունեության և հեռանկարային ծրագրերի վերաբերյալ: 2015-2019թթ. գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում սահմանվել են 6 գերական ուղղություններ՝ հայագիտություն, գիտություններ կյանքի մասին, արդյունավետ և անվտանգ էներգետիկա, հիմնական արդյունավետ տեխնոլոգիաներ, ՏՏ ոլորտ, խնայողական բնօգտագործում, գիտատեխնիկական և սոցիալ տնտեսական զարգացման կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հետազոտություններ:

Պետական ֆինանսավորումն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝ բազային՝ 70,5 տոկոս ֆինանսնավորմամբ, ըստ որի` ֆինանսավորվում են պետական գիտական կազմակերպություններ և բուհեր, նպատակային ֆինանսավորում, ըստ որի` ֆինանսավորվում են կրկին գիտական կազմակերպություններ ու բուհեր` 13,2 տոկոս: Եվ թեմատիկ ֆինանսավորում, երբ ֆինանսավորվում են հետազոտական խմբեր, անհատ հետազոտողներ և ասպիրանտներ:

2015թ. դրությամբ ֆինանսավորվում է 159 թեմա, 13 կիրառական արդյունքի ձեռք բերմանն ուղղված թեմա, 29 երիտասարդ գիտնական, 23 անհատական ասպիրանտական ծրագիր, 6 երկկողմ ծրագիր, 5 ծրագիր «CANDL» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գծային արագացուցչի վրա իրականացվող, 5 ծրագիր Շիրակի մարզի կազմակերպությունների համար իրականացվող և բարձր արդյունավետությամբ աշխատող 97 գիտաշխատողի հավելավճարի տրամադրման ծրագիր:

Ընթացիկ ծրագրերում ներառված են կիրառական արդյունքի ձեռք բերմանն ուղղված խրագրեր, ֆինանսավորումը՝ 30 մլն դրամ, երիտասարդ հետազոտողների ներգրավվածությանն ուղղված ծրագրեր, որին տրամադրվել է մինչև 100 միլիոն դրամ պետական բյուջեից, գիտական ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր՝ ֆինանսավորումը 65 մլն դրամ, և բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականներին հավելավճարի տրամադրման ծրագիր՝ 162 մլն դրամ ֆինանսավորմամբ: Լայնամասշտաբ ծրագրերն են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը: