Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
Ընթացիկ վիճակի հետ կապված նախարարությունը նշում է, որ 2010թ. Կոնվենցիայի վավերացումից հետո տարբեր ոլորտներում իրականացվում են միջոցառումներ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Այնուամենայնիվ, դրանք բավարար և համակարգված չեն: Հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Անհրաժեշտ է միջոլորտային ակտիվ համագործակցության շնորհիվ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող անհրաժեշտ միջոցառումներ:
Նախագծի նպատակն է` ամրագրել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված հիմնական ուղղությունները, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող համապարփակ միջոցառումների և ծրագրերի ցանկը:
Նախագծի ընդունումը անհրաժեշտ իրավական հիմք հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու համար: Բացի այդ կիրականացվեն գործնական միջոցառումներ` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն: