Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը պատրաստվում է վաղվա նիստում հաստատել ՀՀ խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպելու' բեռնաթափման, և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու ծրագիրը:
Այս կարգավորումով կառավարությունը կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնամքն և դաստիարակությունն ընտանիքներում ապահովելու նպատակ ունի:
Բեռնաթափման ծրագիրը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է 2006 թվականից: Այդ տարում Լոռու մարզի հաստատություններում խնամվում էր շուրջ 1000 երեխա: Երեխաների ոլորտում իրականացվող սոցիալական բարեփոխումների քաղաքականության շրջանակներում իրականացված հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վերակազմակերպման գործընթացի արդյունքում շուրջ 200 երեխա վերադարձել է ընտանիք: Իսկ վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2006 թվականից մինչ օրս Լոռու մարզի հաստատություններից ընտանիք է վերադարձել շուրջ 295 երեխա, և 105 երեխայի մուտքը հաստատություններ կանխարգելվել է: Ներկայում այդ հաստատություններում խնամվող երեխաների թիվը շուրջ 450 է:
Ծրագրով նախատեսվում է նաև Շիրակի մարզում խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների հաստատություններից բեռնաթափում և այդ հաստատություներ երեխաների մուտքի կանխարգելում: Ծրագրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մարզում գրանցվել է աղքատության բարձր մակարդակ: Համաձայն 2012թ. «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը վիճակագրական վերլուծական զեկույցի» տվյալների ՀՀ Շիրակի մարզում աղքատությունը կազմում է 47.7 տոկոս (հանրապետությունում աղքատության միջին ցուցանիշը 35 տոկոս է): ՀՀ Շիրակի մարզում մանկական աղքատության մակարդակը նույնպես ամենաբարձրն է և կազմում է 56.0 տոկոս: Ինչպես նաև մարզում գործում է երեխաների խնամք և պաշտպանութուն իրականացնող շուրջօրյա 7 հաստատություն, որտեղ խնամվում և դաստիարակվում է շուրջ 560 երեխա: