|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի «Կլիմայի փոփոխության» ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանին և «Կլիմա իստ» պիլոտային ծրագրի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանին:
Դիանա Հարությունյանը մարզպետին ներկայացրեց իրենց կողմից Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում նախորդ տարիներին իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող բնապահպանական, գյուղատնտեսական և էներգախնայողության ծրագրերը, որտեղ անչափ կարևորվում է համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը և մարզի համայնքապետարանները պատրաստ են աջակցել մարզում իրականացվող ցանկած սոցիալ-տնտեսական ծրագրի իրականացմանը, համատեղ քննարկել և լուծում տալ ծագած բոլոր խնդիրներին:
Դիանա Հարությունյանը մարզպետի ուշադրությանը ներկայացրեց մարզի համայնքներից մեկում պասիվ ջերմոցի կառուցման նախագիծը, որով նախատեսվում է ֆերմերների ընկերակցությամբ շահագործվող ու ջեռուցում չպահանջող ջերմոց: Այստեղ աճեցվելու է ռուկոլատ բույսը, որը մեծ պահանջարկ ունի Իտալական խոհանոցում: Դա լինելու է Ռումինիայի կառավարության առաջին դոնոր ծրագիրը Հայաստանում: Հավանություն տալով նախագծին՝ Մարզպետ Իշխան Սաղաթելյանը խոստացավ իր լիազորությունների շրջանակներում լայն աջակցություն ցուցաբերել ոչ միայն ներկայացված նախագծի, այլ նաև ապագայում ներկայացվող այլ ծրագրերի իրականացմանը: