|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ներառել է Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշումը:
Հայեցակարգի մշակման հիմնական նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման և տարածման, տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությանն ինտեգրվելու գործընթացի խթանումը, հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը բոլոր մակարդակներում անցկացվող մարզական միջոցառումներին, մարզական և առողջարարական գործունեության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվելու հնարավորություն ունենալուն նպաստելը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և առողջարարական վայրերի մատչելիության ապահովումը։