կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-20 12:47
Տնտեսական

Կհաստատվի որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016թ. ծրագիրը

Կհաստատվի որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016թ. ծրագիրը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է մի որոշում որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016թ ծրագիրը հաստատելու մասին:

Որակի ենթա­կառուց­վածքի համակարգն էական ազդեցություն ունի Հայաստանի տնտեսական զարգացման վրա, քանի որ ոլորտի քաղա­քական սկզբունքներից է առևտրում խոչ­ընդոտների բացառումը:  Որակի ենթակառուցվածքի բարեփոխումն իրականացվելու է հինգ ուղղությամբ, մասնավորապես`

տեխնիկական կանոնակարգման

հավատարմագրման

ստանդարտացման

չափագիտության

շուկայի վերահսկողության ուղղություններով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ստանձնել է օրենսդրորեն կարգավորելու համապատասխանության կամավոր գնահատման դաշտը` ուսումնասիրելով ԵԱՏՄ և ԵՄ փորձը, որակի ենթակառուցվածքի ոլորտների, արտադրանքի և գործընթացի նկատմամբ միջազգային ստանդարտների վրա հիմնված տեխնիկական նորմերի սահմանումը, որոնք մի կողմից ապահովում են ներքին շուկայի զարգացման մեխանիզմները և ուղղված են հանրային շահերի պաշտպանությանը, մյուս կողմից կապահովեն ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածու­թյուն և գոյություն ունեցող համակարգը կբարեփոխեն այնպես, որ այն համապատասխանի միջազգային և Եվրասիական տնտեսական միության պահանջներին:

Համապատասխանության կամավոր գնահատման համակարգի օրենսդրական դաշտի հիմնում, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքի որակական ցուցանիշների բարձրացում, չափումների միասնականության ապահովման ոլորտում միջազգային ցուցանիշներին համապատասխան հետևելի չափումների իրականացում, հավատարմագրման ազգային մարմնի միջազգային ցուցանիշներին համապատասխանեցում: