կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-23 13:42
Հասարակություն

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը

Այսօր ԱԺ քառօրյայում շարունակվում է ՄԻՊ ընտրության հարցի քննարկումը: Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը համակարգային է դիտարկում ՄԻՊ ընտրության հարցը և ելնում է մի քանի հիմնական հաստատումներից:

Նախ, Արծվիկ Մինասյանի խոսքով, սահմանադրական կարգավորումներին համաձայն, մարդու իրավունքների պաշտպանությունը հանրային բոլոր մակարդակների մարմինների պարտականությունն է, այն չի կարող դիտվել միայն մեկ մարմնի և մեկ անձի պաշտպանության ներքո, այլ պետք է լինի թե\' գործադիր, թե\' դատական, թե\' օրենսդիր մարմինների, պետական և տեղական մարմինների կողմից, քաղաքական կուսակցությունների ու ՀԿ-ների կողմից, և բոլոր այդ մարմինները մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի տարրերն են:

«Եթե այստեղից բարձրաձայնվում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, ապա դա պետք է վերաբերի հավասարապես բոլորին, այլ ոչ` ընտրողաբար և միայն մեկ ինստիտուտի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխություններով է ամրագրված, որ հստակ գործառույթ- ինստիտուտ-պատասխանատվություն համակարգը պետք է գործի լիարժեքորեն:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ Արման Թաթոյանի հետ ՀՅԴ խմբակցությունում եղել է հանդիպում, որի ընթացքում խմբակցության ներկայացուցիչների հիմնական մտահոգությունը փարատվել է, քանի որ հայեցակարգային պատկերացումներով թեկնածուն լիարժեք տեղավորվում է ՀՅԴ մոտեցումների մեջ:

«Ձեր գնահատականը, պարո\'ն Թաթոյան, լինելու է ոչ թե` ինչքան շատ բողոքողներ կան, այլ` որքան եք կանխել խախտումները մարդու իրավունքների բնագավառում»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը: