Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր ՎՊ նախագահի թեկնածությունը: ՀՀ նախագահը ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրել է էներգետիկայի նախկին նախարար Լևոն Յոլյանի թեկնածությունը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթ ունեցավ` ասելով, որ պետականաստեղծ ու համակարգաստեղծ կարևոր ընտրություն պետք է կատարի խորհրդարանը` ընտրելով ՎՊ նախագահի, քանի որ դա հիմք է դնելու նոր Սահմանադրության լիարժեք իրականացմանը:
Ըստ նրա` ՎՊ-ն կոչված է լինելու ապահովել իրական հավասարակշռում ու զսպում օրենսդիր ու գործադիր մարմինների միջև` վերաձևակերպվելով Հաշվեքննիչ պալատի: Ռուստամյանը նշեց, որ վերահսկիչ ոլորտը պետք է ղեկավարի այնպիսի մարդ, ով քաջատեղյակ է ոլորտին, աշխատել է այդ ոլորտում:
«Մենք հիմա մի թեկնածուի մասին ենք խոսում, ով զերծ է եղել ուղղակի թիրախավորումներից, ինչը դրական հիմք է ստեղծում` ասելու, որ պարոն Յոլյանը հենց այդ ճիշտ անձնավորությունն է, ով, հասկանալով ոլորտի նրբությունները, առավելագույնս կօգտագործի իր փորձը, որ ունենանք լուրջ Հաշվեքննիչ պալատ»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` ՎՊ-ն այն մարմինն է, որը «պաշտոնապես կասկածելու» իրավունք ունի, ու թեև դատախազական մարմին չէ, բայց նրա բարձրացրած եզրակացությունները պարտադիր պետք է ուսումնասիրվեն, և եթե կան քրեական խնդիրներ, դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: