|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցին, ինչպես՞ է քվեարկելու վաղվա ԱԺ նիստում վարչապետի ընտրության ժամանակ, որի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
«Ես կողմ եմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին: Այո, նախորդ անգամ դեմ եմ քվեարկել, հիմա կողմ եմ քվեարկելու»: Հարցին, թե ինչպիսի՞ վարչապետ կլինի Նիկոլ Փաշինյանը , Ալեքսանյանը պատասխանեց. «Դե կաշխատի, կերևա էլի»: Իսկ թե կիսու՞մ է արդյոք Փաշինյանի այն դիրքորոշումը, թե իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինի, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ճիշտ ա ասում»: