Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնի է, որ ձայների` 101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը: Քվեարկությանը մասնակցում էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Նշենք, որ ՀՀԿ պատգամավորների թիվը 70 է: Ստացվում է՝ Գալուստ Սահակյանի օգտին քվեարկել են նաեւ ԲՀԿ-ականներ եւ ՕԵԿ-ականներ:
Հարկ է նշել, որ նախքան քվեարկությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ազատ է քվեարկության հարցում: Իսկ ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Գրիգորյանի Մարգարյանը` Բելաջոյի Գրիշը, ասաց. «Կաշխատի, կտեսնենք, ամեն դեպքում` Գալուստ Գրիգորիչը երկար ժամանակ Հանրապետական կուսակցության ղեկավար է եղել, երկար ժամանակ ղեկավարել ա էդ կուսակցությունը` ֆրակցիան, քիչ չի դա: Երկար տարիների փորձ ունի»:
ԲՀԿ մամլո խոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւս նշեց, որ յուրաքանչյուրը քվեարկում է իր ցանկությանը համապատասխան: Ակնկալիքների մասին խոսելը տեղին չհամարեց, վստահեցրեց միայն, որ «քվեարկել է խղճի շրջանակներում եւ կարծում է` բոլորի համար պարզ է, թե ինչպես»: Իսկ թե ինչո՞ւ ԲՀԿ-ն որոշում չկայացրեց` չմասնակցել քվեարկությանը, ինչպես ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», Տիգրան Ուրիխանյանը բացատրել չկարողացավ: