|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Նրանց ընտրությունը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ ուղիղ պարտավորություն։ Կա նաև Սահմանադրական դատարանի որոշում, և իրենք, ըստ էության, չեն կարող չընտրել։ Կարող են մեկ անգամ չընտրել, կարող են այլ զարգացումներ լինել, բայց այն, որ քաղաքական մեծամասնության ուղիղ պարտավորությունն է ապահովել համապատասխան ձայներ, որպեսզի ընդդիմադիր ուժը ևս ունենա փոխնախագահի կարգավիճակ, դա ուղղակի փաստ է։
«Հայաստան» դաշինքը, բնականաբար, աջակցելու է և կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե իր կարծիքով ՔՊ-ն կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե ոչ։
Մանրամասն՝ տեսանյութում։