Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությանը. լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը։ «Մենք դեմ ենք քվեարկելու։ Նախապես ինչ ասել ենք, այսօր դա էլ անելու ենք»,- նշեց նա։
Անդրադառնալով վարչապետի ելույթում հնչեցրած մեղադրանքներին, թե ՀՀԿ-ն ռևանշ է ցանկանում, հին օրենսգրքով ՀՀԿ-ն 0 ձայն կստանա, Սահակյանն ասաց. «Նախ` ռևանշի խնդիրներ գոյություն չունեն: Մենք կողմնակից են լիարժեք համամասնականին, բայց պիտի քննարկվի: Այն առաջարկությունները, որ մեր կողմից կամ այլ քաղաքական ուժերի կողմից դրվել են, դրանք պիտի Ընտրական օրենսգրքում տեղադրվեն: Խնդիրները, որոնք դրել են թե' հանրապետականները, թե' մյուս քաղաքական ուժերը, դրանք չկան օրենսգրքում»:
Դիտարկմանը` վարչապետն ասաց` գործող ԸՕ-ով ՀՀԿ-ն ձայներ հավաքելու շանս չունի, պատգամավորը պատասխանեց. «Եթե նույնիսկ շանս էլ չունենա հավաքելու, միևնույն է` Հանրապետականը երկրի ամենակարևոր քաղաքական ուժն է մնալու: Մի' մտածեք, որ ամբողջովին խորհրդարանն է, իսկ խորհրդարանում հանրապետականներ կլինեն»:
Սահակյանը նշեց, որ արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն պետք է մասնակցի, իսկ ինքը կլինի՞ ցուցակում, թե՞ ոչ, պատասխանեց. «Ես պետք է որոշեմ` կլինե՞մ, թե՞ չէ, նաև մեր կուսակցությունը պետք է որոշի»:
Նա նաև ասաց, որ մասնակցելու դեպքում ՀՀԿ-ն կլինի խորհրդարանում: «Կարծում եմ` մեծամասնություն չենք լինի, բայց ինչ-որ քանակ կունենանք, եթե չունենանք` ՀՀԿ-ն կլինի երկրի ամենաամուր քաղաքական ուժը»,- շեշտեց Սահակյանը: