Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ինքներդ Ձեզ մի խաբեք, սա կլինի ոչ թե նոր Սահմանադրություն ընդունելու պլեբիսցիտ, այլ Իլհամ Ալիևին Հայաստանի կառավարման մանդատ տրամադրելու քվեարկություն։ Այս մասին գրում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Մի քանի րոպե տարբերությամբ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը նույն տեքստերն են արտաբերել և երկուսն էլ հայտարարել են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Ավելին, մենք արդեն հատել ենք այդ Ռուբիկոնը, որից այն կողմ Իլհամ Ալիևը չի թաքցնում, որ «կառավարման վահանակը Նիկոլ Փաշինյանից և ողջ Հայաստանից» անձամբ իր ձեռքում է։
Ալիևը նաև ցույց տվեց, որ «չի խղճա Փաշինյանին» և պահանջելու է վերանայել ոչ միայն Սահմանադրությունը, այլ Հայաստանի գրեթե ողջ օրենսդրությունը։ Փաշինյանը «անսահմանափակ քարտ» է («безлимитная карта») Բաքվի և Անկարայի համար, և Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են այս «անսահմանափակ» քարտն ամբողջությամբ օգտագործել։
Կարևոր է նաև, որ այսօր արդեն կարող եք բաց տեքստով ասել, որ Սահմանադրությունը փոխելու հանրաքվեի գնալով և «ԿՈՂՄ» քվեարկելով՝ կողմ եք քվեարկելու Ալիևի՝ Հայաստանի ղեկավար դառնալուն։
Ինքներդ Ձեզ մի խաբեք, սա կլինի ոչ թե նոր Սահմանադրություն ընդունելու պլեբիսցիտ, այլ Իլհամ Ալիևին Հայաստանի կառավարման մանդատ տրամադրելու քվեարկություն»։