կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-19 14:22
Քաղաքական

ԲՀԿ-ական պատգամավորի «դիսկոմֆորտը», արդարադատության նախարարի զարմանքը

ԲՀԿ-ական պատգամավորի «դիսկոմֆորտը», արդարադատության նախարարի զարմանքը

Այսօր ԱԺ արտահերթ նիստ է գումարվել կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում «Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է, որով առաջարկվում է ՏԿԱԻ նախարարությունը առանձնացնել տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների:

Որոշումը ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրան հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով, չգիտես` ինչու, նաև հայտարարեց, որ նախարարի մոտ անհարմարավետության, «դիսկոմֆորտի» զգացում կա: Պատգամավորը նշեց, թե նախարարությունը բաժանելու համար բերվող «քաղաքական համագործակցությունմ» ձեւակերպումը թույլ հիմնավորում է:

Հակադարձելով պատգամավորին` Արփինե Հովհաննիսյանը զարմացած ընդգծեց, որ ինքն անհարմար վիճակում չէ, հետո հավելեց. «Ինձ մոտ բացարձակ դիսկոմֆորտ չկա, շատ նորմալ կանգնած եմ այս ամբիոնի մոտ և զեկուցում եմ: Եթե Ձեզ համար «քաղաքական համագործակցություն» հիմնավորումը թույլ հիմնավորում է, ապա ինձ համար առնվազն զարմանալի է, որ կարելի է քաղաքական այս դահլիճում «քաղաքական համագործակցություն» ձևակերպումն անընդունելի համարել: Այլ երկրներում էլ ընդունված ձևաչափ է քաղաքական համագործակցությունը, միայն մեզ մոտ է որ այսքան թեժ քննարկումների առարկա է դառնում»:

Նա վստահեցրեց, որ նախարարության վարչությունները տարանջատելը կարող է հեշտ իրագործվել, որ վարչությունն ավելի շատ նախարարության գործառույթներ է իրականացնում, այն էլ կանցնի տվյալ նախարարությանը: Միաժամանակ, նախարարը չբացառեց, որ աշխատակազմի որոշ աշխատակիցների մոտ տարանջատման պատճառով կարող է և դիսկոմֆորտ առաջանալ:

«Ես հիմնավորման մեջ շեշտեցի, որ սա առավելապես քաղաքական համագործակցությամբ պայմանավորված որոշում է, իսկ ֆունկցիոնալ առումով այդ նախարարությունները տարանջատված եղել են»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: