Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի, կուսակցության ներսում տիրող խմորումների, ներկայի և ապագայի մասին MediaMall.am-ը զրուցել է ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի հետ:
-Երբ առանձին կուսակցականներ դուրս են գալիս կուսակցությունից, ամենաառաջին արդարացումը կուսակցության համար դա, այսպես կոչված, ինքնամաքրումն է. ինչպես՞ եք ընդունում այդ հիմնավորումը:
-Թերևս, անվիճելի է, որ կուսակցությունները նույնպես կենդանի օրգանիզմ են և, ժամանակի հոսքին զուգահեռ, պետք է որ դրսևորեն հասունության, ինքնամաքրման ու զարգացման միտումներ: Եթե այդ միտումները թույլ են կամ չեն նկատվում, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ: Անշուշտ, եթե կուսակցությունը լքում են հատուկենտ ամբիցիոզ, անկառավարելի կամ ինքնասիրահարված անդամներ Կամ անպտուղ շառլատաններ, կարելի է մխիթարվել ինքնամաքրման դեղատոմսով: Այլ է վիճակը, երբ կուսակցությունը կանգնում է զանգվածային անդամալքման եզրին, առավելևս, երբ կուսակցությունց հրաժարվում են այդ կուսակցության հենասյուները կամ այն կուսակցականները, ովքեր ժամանակին իրենց անձնական հեղինակությամբ պատվել են այդ կուսակցությունը, ջանք ու եռանդ չեն խնայել նրա բարգավաճման գործում: Այդ դեպքում, հարց է առաջանում` ով է ումից մաքրվում\' կուսակցությունն իր անդամից, թե՞ կուսակցականն իր քաղաքական խարանից:
-Դուք և մի շարք բհկ-ականներ տարբեր առիթներով բարձրաձայնել եք Ձեր և կուսակցության ղեկավարի կարծիքների տարբերության մասին, հատկապես կոալիցիա մտնել-չմտնելու հարցի շուրջ: Պնդում ե՞ք Ձեր կարծիքը...
-Գիտեք, խնդիրը կոալիցիա մտնել-չմտնելը չէ: Դա, կարելի է ասել\' արդեն երկրորդական հարց է: Այո, ես պնդում եմ իմ կարծիքը, որ ստեղծված իրադրության և ԲՀԿ նախկին քայլերի լույսի ներքո առավել տրամաբանական ու հասկանալի կլիներ կոալիցիա մտնելը և ստանձնած պարտավորություններն ու պատասխանատվությունը կիսելը: Շատ քչերին է հասկանալի բյուջեին կողմ քվեարկելուց, իշխող կուսակցության ելույթներին ծափահարելուց ու սահմանադրական փոփոխությունների գործին անմնացորդ լծվելուց հետո հանկարծ ընդդիմադիրի դիմակ հագնելն ու ընդդիմություն խաղալը: Բայց չէի ցանկանա կոալիցիա մտնել-չմտնելը դարձնել հարցերի հարց, ու տվայտվել այդ գլուխկոտրուկով: Իրականոմ կան ավելի գլոբալ ներկուսակցական խնդիրներ, որոնք շուտափույթ չլուծվելու դեպքում ԲՀԿ-ի ապագան դառնում է բավական մշուշոտ: Պարզապես կոալիցիայի թնջուկը մի լրացուցիչ առիթ էր, որպեսզի տեսանելի դառնար ներկուսակցական ճգնաժամը: Այսօր որոշ կուսակցականներ, իբրև թե ներքին խոհանոցն անձեռնմխելի պահելու նկատառումով, շարունակում են պնդել, թե ներսում ամեն ինչ նորմալ է: Թող այդ հայտարարության հեղինակներն առերեսվեն ճշմարտության հետ, ու իմ խորին համոզմամբ, ամաչելու առիթ կունենան:
Եթե նորմալ է, որ կուսակցության նախագահի ու խոսնակի խոսքերը տառացի հակասում էին իրար, եթե նորմալ է, որ կուսակցության նախագահը կուսակցության պաշտոնական դիրքորոշումներն արտահայտում է\' առանց քաղաքական խորհրդի հետ քննարկելու, եթե նորմալ է, որ կուսակցականների 90 տոկոսը կուսակցության ղեկին հայտնված անձին տեսնում են նույն հաճախականությամբ, ինչ հաճախականությամբ մենք ականատես ենք լինում արեգակի խավարման երևույթին, եթե նորմալ է, որ շատերն ամաչում են երբեմնի բարձր հեղինակություն ունեցող կուսակցության կրծքանշանը կրելուց (հլը տեսեք քանի պատգամավոր ու ակտիվիստ է հիմա կրում այդ նշանը), եթե նորմալ է, որ շատերն արդեն թաքցնում են իրենց կուսակցական պատկանելությունը, որպեսզի չզրկվեն աշխատանքից ու հանապազօրյա հացից, ուրեմն լրիվ տարբեր են մեր և մեր ընդդիմախոսների պատկերացումները նորմալի ու աննորմալի վերաբերյալ:
Դեռ հարց է\' ում պահվածքն է ավելի ճիշտ\' խնդիրները չտեսնելու տալով դրանք պարտակողի, թե խնդիրները տեսնելով ինքնաքննադատաբար գործող կուսակցականների... Ժամանակը ցույց կտա: Ամենաամոթալին այն է, որ կոալիցիային «հետին թվով» դեմ արտահայտվողները, ում վարքը հիշեցնում է աղվեսի ու խաղողի հայտնի առակը, կոալիցիայի կողմնակիցներին մեղադրում են պաշտոնամոլության ու կարիերիզմի մեջ: Անուններ չհոլովեմ, բայց նրանց շարքում կան մարդիկ, ովքեր առանց հանրային ծառայողի վկայականի, նույնն են, ինչ ձուկն առանց ջրի կամ պատարագն\' առանց երգեհոնի: Հետո՞, մինչև ե՞րբ և ինչքան կարելի է նենգափոխել իրականությունը:
-Փաստորեն, Դուք շարունակում եք մնալ այն կուսակցության մեջ, որն իրեն ընդդիմադիր է հռչակել: Որքա՞ն եք պատրաստվում երկարաձգել այդ կարգավիճակը:
-Կարծում եմ\' ընդդիմադիր հռչակվելը և ընդդիմադիր լինելը բոլորովին տարբեր բաներ են: Ես էլ կարող եմ ինձ հռչակել ջազի արքա, բայց դա ով կընդունի: Այդ «ընդդիմադիրներից» քանիսն են հրապարակայնորեն ընդդիմացել կարևոր պահերին, քանիսն էն բացահայտ դեմ արտահայտվել իշխանական կարևոր պրոյեկտներին, քանիսն են դեմ քվեարկել ԱԺ-ի կողմից պաշտոնում նշանակվող\' իշխանության թեկնածուներին: Հո ասելով չի...
Մանրամասները` այստեղ:
Հ.Գ. Ի դեպ, այս հարցազրույցից հետո ԲՀԿ նիստ են գումարել եւ որոշում կայացրել Գեւորգ Պետրոսյանին հեռացնել կուսակցությունից: