|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ես քաղծառայող եմ եւ իմ իրավասությունների ու լիազորությունների շրջանակներում աշխատում եմ այդ նախարարությունում»,- ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը` պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, որ նախարարի եւ աշխատակիցների հարաբերությունները լարված:
ՀՀԿ-ական Ա. Սողոմոնյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել այսօր հրապարակված այն տեղեկատվությունը, թե ԲՀԿ-ի` կոալիցիայից դուր չգալը տխրեցրել է վերոնշյալ նախարարության աշխատակիցներին, ովքեր հույս ունեին, թե վերջապես ազատվելու էին նախարար Արթուր Պետրոսյանից:
Հրապարակման մեջ նշված է, թե նախարարը չի աշխատում իր երեք տեղակալների հետ եւ նախարարությունում նրա միակ հենարանը խորհրդականն է: Քանի որ Ա. Սողոմոնյանը փոխնախարար չէ, ասաց. «Ես իրավասու չեմ մեկնաբանել»: