Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել նաեւ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե իր թիմակիցներն անհանգստացած են և սթրեսի մեջ են, քանի որ չգիտեն՝ մանդատ ունենալո՞ւ են, թե՞ ոչ, նա արձագանքեց. «Ամենակարևորն այն է, որ իմ թիմն անհանգստացած չէ, ես իմ բոլոր թիմակիցներից էլ շնորհակալ եմ: Լրագրողներն են սթրեսի մեջ, ձեր ցավը տանեմ, ոչ թե իմ թիմակիցները»:
Հարցին` այս անգամ է՞լ է շատ բացակայելու խորհրդարանի նիստերից, Ծառուկյանը զարմացրած արձագանքեց. «Բայց ես ե՞րբ եմ բացակայել որ»: Դիտարկմանը, թե նախորդ նիստերին ներկա չի եղել, հայտարարեց, թե «ժամանակը կգա, կտեսնեն»:
Խոսելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց ստացած ձայների մասին` Ծառուկյանն ասաց, որ իրենք կանխատեսում էին, թե ավելի լավ արդյունք է լինելու, այդուհանդերձ, գոհ է և' ձայն տվողներից, և' չտվողներից:
Հարցին` ընդդիմադիր դաշտո՞ւմ է գործելու, թե՞ իշխանական, պատասխանեց, որ ընդդիմադիր դաշտում գործելը չի նշանակում ցեխ շպրտել բոլորի վրա:
Խոսելով իր կողմից խոստացված 15 մլրդ դոլար ներդրումների մասին` Ծառուկյանն ասաց, որ այդ ներդրումները կլինեին, եթե իրենք հավաքեին 50+1 տոկոս ձայն: