Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Այսօր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» ֆորումից առաջ Yerkir.am-ը փորձեց համաժողովի մասնակիցներից հետաքրքրվել, թե ինչ են մտածում Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարության վերաբերյալ, թե ապրիլի 24-ին հայերն իրենք կնվագեն, իրենք էլ կպարեն՝ միաժամանակ վիրավորանքներ թափելով Թուրքիայի վրա:
Թուրք լրագրող Չենգիզ Աքթարը նախ պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ Էրդողանի հայտարարությունից, չի հասցրել լրատվությանը ծանոթանալ, հետո ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանել Էրդողանի այդ հայտարարությունը»:
Հարցին, թե Էրդողանը օրեր առաջ նաև սպառնում էր Թուրքիայում ապրող հայերին, թուրք լրագրողը պատասխանեց. «Նա օգտագործել է «դեպորտ» բառը, այո, դա անհաջող բառ էր»:
Ֆրանսիայի քաղաքական գործիչ, ազգությամբ հայ Պատրիկ Դևեջյանն ասաց. «Դա Էրդողանի` նման բնույթի առաջին հայտարարությունը չէ: Շատ վատ է, որ պետության ղեկավարը ստում է և նման հայտարարություններ անում»:
Իսրաելցի պատմաբան Յաիր Աուրոնը զարմացավ. «Ես չեմ հասկանում, Էրդողանը իսկապես նման բա՞ն է ասել: Դա ողբերգության օր է, ի՞նչ նվագել, պարելու մասին է խոսքը»: