|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ Yerkir.am-ի թղթակիցը փորձել է նախարարներից պարզել, թե ինչպես են գնահատում աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան` Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը քիչ էր մնում ասեր՝ չգիտի` ով է Քիմ Քարդաշյանը: «Ի՞նչ Քիմ Քարդաշյան, ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ես նիստից ուշանում եմ»,- արձագանքեց նա:
Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ այնպես զարմացավ հարցից, ասես երկու օր առաջ չէր, որ Քիմ Քարդաշյանին կառավարությունը ընդունեց` վարչապետի մակարդակով:
Հիշեցնենք, որ մյուս նախարարները ողջունեցին Քիմի այցը Հայաստան:
Արդեն քանի օր է` միջազգային մամուլը, գրելով Քիմի այցի մասին, ներկայացնում է նաեւ Հայաստանը, Հայոց ցեղասպանությունը: