կարևոր
1165 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-26 13:07
Քաղաքական

Դրանք այսուհետ դասվելու են նզովյալների շարքը. Հոխիկյանը` Հովհաննավանքի «պատարագի» մասնակիցների մասին

Դրանք այսուհետ դասվելու են նզովյալների շարքը. Հոխիկյանը` Հովհաննավանքի «պատարագի» մասնակիցների մասին

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Եթե ես լինեի լրատվամիջոցների տեղը, ոչ մի կերպ չէի լուսաբանի անիծյալների պատարագը Հովհաննավանքում։

Եթե մինչև այս պահը նրանք հայրենիքի դավաճաններ էին, ապա այս պահից նաև Եկեղեցու և Աստծո կողմից անիծյալ կլինեն, քանի որ դեմ գնացին հոգևոր կանոններին ու պղծեցին Սուրբ Եկեղեցին։

Բոլոր նրանք, ովքեր իրենց ցանկությամբ կամ թեկուզ պարտադրաբար ներկա են եղել Հովհաննավանքի պղծումով տեղի ունեցած պատարագին' կարգալույծ քահանայի գլխավորությամբ, այսուհետ դասվելու են նզովյալների շարքը։

Այսուհետ այդ անիծյալ մարդկանցից որևէ մեկի հետ տեղի ունենալիք որևէ դժբախտության դեպքում իմացեք, որ Աստված մեծ է...»: