Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Իսպանական հայտնի El Confidencial թերթը գրել է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» եւ եվրոպական կառույցներում կոռուպցիոն գործարքների բացահայտման մասին։
Հոդվածում նշվում են այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք միլիոնավոր դոլարներ են ստացել՝ կանխելու համար Եվրամիության զեկույցը, որում Ադրբեջանը բնութագրվում է որպես բռնապետական ռեժիմ։ Խոսվում է իսպանացի Պեդրո Ագրամունտի մասին (ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ), որը հրաժարական է տվել «Ադրբեջանական լվացքատան» (Azerbaijani laundromat) հետ կապված աղմկահարույց բացահայտումների պատճառով։ Այս կոռուպցիոն սխեմայով եվրոպական ընկերությունների և բանկերի միջոցով մոտ 2,9 միլիարդ դոլար է փոխանցվել եվրոպացի պաշտոնյաների հաշվեհամարներին, նպատակը դրսում Ալիևի ռեժիմի հեղինակության վերականգնումն է։
Պարբերականը գրում է նաև «Խավիարային դիվանագիտություն» (2021) վավերագրական ֆիլմի մասին, որում ֆրանսիացի լրագրող և վավերագրող Բենուա Բրինգերը բացատրում է Կասպից ծովի ափի «ոչ ժողովրդավարական» երկրների «խավիարային դիվանագիտության» դրսևորումները։
Ֆիլմի համաձայն՝ այս երկրների իշխանությունները, այդ թվում՝ Ադրբեջանի, մշակել են «մութ բանաձեւեր», որպեսզի ներգրավված լինի միջազգային և եվրոպական կազմակերպություններում ու հաստատություններում՝ միաժամանակ չկատարելով իրենց պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում։ Ֆիլմը պատմում է Ադրբեջանում անցկացված ոչ ժողովրդավարական ընտրությունների, Ալիևների կողմից քաղաքական, տնտեսական և ֆինանսական ռեսուրսների բռնագրավման, խոսքի ազատության սահմանափակման, ինչպես նաև եվրոպացի պաշտոնյաներին կաշառք տալու դեպքերի մասին։