կարևոր
7714 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-26 17:06
Հասարակություն

Ժողովրդի անունից բարբաջող Նիկոլ, տեսա՞ր՝ ոնց ժողովուրդն արհամարհեց քեզ… էս չէ՞ր հավաքածդ մասսան. Գագիկ Համբարյան

Ժողովրդի անունից բարբաջող Նիկոլ, տեսա՞ր՝ ոնց ժողովուրդն արհամարհեց քեզ… էս չէ՞ր հավաքածդ մասսան. Գագիկ Համբարյան

Հովհաննավանքի ԱԹՍ֊ից արված լուսանկարն արվել է հենց միջոցառման ժամանակ: Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: 

«Նիկոլականներն արդեն փորձում են Հովհաննավանքում իրենց կազնակերպած ձախողված խայտառակ միջոցառմանն առնչվող լուսանկարի պահով հեքիաթներ հորինել, թե բա այն նկարահանվել է «պատարագից առաջ, երբ Նիկոլը դեռ չկար ու մարդիկ նոր էին հավաքվում»… Սուտ է…Տեսանյութը, որտեղ պարզ լսվում է, որ եկեղեցում միջոցառում է և եկեղեցու բակի տեսանկարահանումը ապացուցում են, որ ԱԹՍ֊ից արված լուսանկարը հենց արվել է իրենց ասած «պատարագի» ժամանակ և Նիկոլն էլ այնտեղ է…

Ողորմելի Սծյոպիկը 10 հազարից էր խոսում… Այ’ տղա, Նիկոլիդ խաթր նույնիսկ 1000 մարդ չի եկել…

Ժողովրդի անունից բարբաջող Նիկոլ, տեսար ոնց ժողովուրդն արհամարհեց քեզ… էս չէր հավաքածդ մասսան…»: