կարևոր
2782 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-27 20:44
Հասարակություն

Դատախազությունն ընթացք է տվել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդմանը

Դատախազությունն ընթացք է տվել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդմանը

Ընթացք է տրվել «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպության կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ. հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր էին հրապարակվել տելեգրամյան Armenian WikiLeaks անունով ալիքում։ Ավելի ուշ արդեն տեսանյութերն ու կայքն անհասանելի էին դարձել: