|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պատարագի ժամանակ «Տեր Արամը կարգալույծ արված է» արտահայտությունն անող քաղաքացու բերանը փակելով դուրս է տանում Պետական պահպանության ծառայության աշխատակից Աշոտ Մկրտումյանը:
Քաղաքացուն հալածելով տանում են եկեղեցու տարածքից դուրս, ապա հանձնում ոստիկանությանը: «Ժողովրդավարության բաստիոնի» ոստիկանապետ Արամ Ղազարյանն անձամբ է «հոգ տանում», որ այդ քաղաքացին այլևս չվերադառնա եկեղեցու տարածք:
Նշենք նաև, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցների զգալի մասը չէին կրում ծառայության տարբերանշանը: Փաստացի նրանք հավաքին «գլխաքանակ» ապահովելու համար էին: Նույն կարգավիճակում էին նաև քրեական ոստիկանության օպերները:
Հիշեցնենք, որ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ գիշերը պետական համակարգի աշխատակիցներին հրահանգել են՝ մասնակցել Հովհաննավանքի պատարագին:
Լիա Սարգսյան
Լրագրող