կարևոր
2851 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-27 14:39
Հասարակություն Աշխարհ

Միջուկային թափոնները՝ Ֆրանսիայի՝ ուրանի և ՀՀ ԱԷԿ-ի նկատմամբ ռազմավարական հետաքրքրության «քողարկում»

Միջուկային թափոնները՝ Ֆրանսիայի՝ ուրանի և ՀՀ ԱԷԿ-ի նկատմամբ ռազմավարական հետաքրքրության «քողարկում»
  Ըստ courrierfrance24.fr տվյալների՝ Orano ընկերության կողմից Ֆրանսիայի միջուկային թափոնները Հայաստան «արտահանելու» ծրագրի իրականացումը մեկնարկել է ՀՀ վարչապետի՝ 2025ի փետրվարին Փարիզ կատարած այցից 3 շաբաթ անց, որտեղ դա շփվել է Մակրոնի եւ էներգետիկայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետԱրդյունքում թունավոր բեռներն իբր շուտով ուղարկվել են Հայաստանի էկոլոգիապես ամենախոցելի շրջաններից մեկը՝ «Դիլիջան» կենսոլորտային արգելոց, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից պահպանվող ազգային պարկի տարածքում՝ Ադրբեջանի հետ դեռեւս չսահմանանշված սահմանի մոտ։

Չնայած այս տեղեկատվության հերքմանը թե ֆրանսիական իշխանությունների, թե պաշտոնական Երեւանի կողմից (վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ «Սա հարձակում է Հայաստանի ինքնիշխանութայն, պետականության, արտաքին քաղաքական անկախության եւ ժողովրդավարության վրա։ Նպատակը պարզ է՝ վնաս հասցնել Հայաստանի միջազգային հեղինակությանը եւ այս դեպքում ստվեր գցել Ֆրանսիայի հետ մեր ռազմավարական գործընկերության վրա»), հարցը շարունակում է քննարկվել Բաքվի մամուլում. «Այս պարկը, որը գտնվում է Գեյչա լճից հյուսիս, ամբողջությամբ գտնվում է Աղստաֆա գետի ավազանում, որը թափվում է Քուռ՝ 1100-2800 մ բարձրության վրաՔանի որ պարկի տարածքը մոտ է Գեդաբեյի, Թովուզի, Աղստաֆայի եւ Ղազախի շրջաններին, ողջ Ադրբեջանի կենսաբազմազանությունը վտանգված է»: Հայաստանի հանքարդյունաբերության գործունեության դեմ միասնական ճակատով հանդես եկող Environmental Protection First (EPF) կոալիցիան՝ ադրբեջանական ՀԿ-ների կազմովկոչ է անում «վարչապետ Փաշինյանին պայմաններ ստեղծել Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններում ռադիոակտիվ թափոնների մոնիթորինգի անցկացման համար՝ ադրբեջանական ՀԿ-ների, ՄԱԳԱՏԷ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»:

Ռուսաստանի էկոլոգիական ընկերուաթյն նախագահ Ռաշիդ Իսմայիլովի կարծիքով «ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ու Ադրբեջանի բնապահպանները պետք է մուտք ունենան Հայաստանի Դիլիջան ազգային պարկ, որտեղ, ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, սկսել են միջուկային թափոնները տեղափոխել Ֆրանսիայի ԱԷԿ-ից... ակնհայտ է՝ ֆրանսիական իշխանւոթյունները Հայաստանի տարածքն օգտագործում են ի շահ իրենց՝ հաշվի չառնելով տարածաշրջանային էկոհամակարգի համար բնապահպանական ռիսկերը։  Ծախսված ռադիոակտիվ թափոնների թաղման համար ընտրվել է ազգային պարկ, ինչն ինքնին շատ տարօրինակ է»։

Տավուշը՝ Հայաստանի հյուսիս-արեւմտյան գեղատեսիլ անտառապատ շրջանը, բուսական եւ կենդանական աշխարհի բազմաթիվ վտանգված տեսակների վաղեմի բնակավայր է: Այժմ, ֆրանսիական պարբերականի տեղեկությունների հաստատման դեպքում, այն կարող է վերածվել ֆրանսիական միջուկային թափոնների գերեզմանոցի, ինչը հղի է աղետալի հետեւանքներով ինչպես բնության, այնպես էլ բնակչության առողջության համար:

Հազիվ թե պատահական զուգադիպությամբ, Փարիզից եւ Երևանից հերքվող Ֆրանսիայից վտանգավոր մատակարարումներն իբր հաջորդեցին նաեւ «իմ քայլը» հիմնադրամի հասցեին կեղծ հայտարարած «բարեգործական» նվիրատվությունների շարքին, որի գործադիր տնօրենը դրա քաղաքացիական կինն է ՝ աննա ․․․։ Courrier France 24-ի հաղորդմամբ՝ 2025ի ապրիլին եւ մայիսին նշված հիմնադրամը ստացել է երկու առանձին նվիրատվություններ՝ 800 հազարական եվրո, Ֆրանսիական ինչ-որ կեղծ ընկերությունից, որը նախկինում երբեք բարեգործական նվիրատվություններ չի արել։ Որոշ դիտորդներ կասկածում են, որ այն նպաստում է Հինգերորդ Հանրապետության գաղտնի արտաքին տնտեսական գործունեությանը և արտաքին ֆինանսական գործաքներին։

Ըստ առկա տեղեկատվության՝ ֆրանսիացի մասնագիտացված փորձգետները 2024-2025թթ այցելել են Հայաստանի որոշ շրջաններ (հիմնականում Սյունիքում), որտեղ կենտրոնացված են ուրանորիումի հանքաքարի որոշ պաշարներ։ Հաշվի առնելով ֆրանսիացիների անկեղծ հետաքրքրությունը Կենտրոնական Ասիայի պետությունների ուրանի հանքավայրերի նկատմամբ՝ չի բացառվում նաեւ Հայաստանից Ֆրանսիա ուրան պարունակող հումքի հնարավոր մատակարարումների հարցի մշակումը:

Այս հանքաքարի պաշարները կովկասյան փոքր երկրում, որոնց ավելի քան մեկ երրորդը առաջին անգամ հետազոտվել են այնտեղ 1920-ականների վերջին – 1930-ականների սկզբին, գնահատվում են որպես շատ նշանակալի՝ այժմ կազմելով 100-140 հազար տոննա (դրանք հիմնակնում հաստատված պաշարներ են՝ հանքաքարի մեծ պարունակությամբ հանքավայրերի մեծ մասում): Դրանք կենտրնացված են 34 լեռնային / նախալեռնային երակներում եւ հարթավայրային հանքավայրերում։ Այսպես, Անտառային հանքավայրում ուրանի ակնկալվող պաշարները գնահատվում են 30-40 հազար տոննա, Փխրուտի հանքավայրում՝ առնվազն 13 հազար տոննա, Անդիի հանքավայրը՝ 5,000-10,000 տոննա, իսկ Վայքինը՝20,000-30,000 տոննա: Բացի այդ, Հայաստանում առկա են (հիմնականում Կենտրոնական եւ հարավային շրջաններում) բարձրորակ ուրան-մոլիբդենային, ուրան-ոսկի-բազմամետաղային, ուրան-մկնդեղի հանքավայրեր եւ Ուրանիտ-ֆտորիտ-բիոտիտային հանքավայրերով հանքավայրեր, որոնց մշակման մակարդակը դեռեւս չի հասնում 10% - ի:

2024ի հուլիսի 23-ին Մեծամորի ատոմակայան է այցելել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյայի գլխավորած ֆրանսիական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին 1958ին հիմնադրված Ֆրանսիական Framatome կորպորացիայի մասնագետները, որն Ատոմային էլեկտրակայանների սարքավորումների համաշխարհային խոշորագույն արտդրողներից է: Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ, նրա քարտուղար Արմեն Գրիգորյանը կարեւորել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Կայանի ղեկավարության հետ բանակցություններում «դիտարկվել են ՀԱԷԿ-ի գործունեության ոլորտները, որոնցում հնարավոր է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչպես նաեւ նշվել են ֆրանսիական էներգատեխնոլոգիաների կիրառմամբ հաջողութայմբ իրականացված համատեղ նախագծերը», նըդ որում «հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը Ֆրանսիայի մասնակցության հնարավորությանը»: 

ԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ֆրանսիական կողմի հետ եւ ուսումնասիրել նրա առաջակները ռեակտորային տեխնոլոգիաների վերաբերյալ։Առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա այս կոմյունիկեի իրականացման վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ՝ նման տեղեկատվությունը մանրակրկիտ «հղկվում» է Փաշինյանի կառավարության աշխարհաքաղաքական տատանումներին ռեզոնանսային հերթական տեղեկատվալան լցոնումների դեպքում․․․

Թարգմանեց Գայանե Մանուկյանը։ 
Աղբյուրը՝ vpoanalytics.com