կարևոր
1180 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-26 13:31
Քաղաքական

Խելք ունենային` սեփական քաղաքական ռեսուրսի ու մինիաղանդապետության էսպիսի թշվառ ցուցադրություն չէին անի. քաղաքագետը՝ Հովհաննավանքի «պատարագի» մասին

Խելք ունենային` սեփական քաղաքական ռեսուրսի ու մինիաղանդապետության էսպիսի թշվառ ցուցադրություն չէին անի. քաղաքագետը՝ Հովհաննավանքի «պատարագի» մասին

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական ու քարոզչական աղանդավորականներով, ԱԱԾ և ոստիկանական գործակալներով իրար գլուխ հավաքվել, պեղել մեկ երկու կարգալույծ հոգևորականի և նրանց միջոցով խախտել օրենք ու ֆեյք կրոնական ծես մատուցել:

Առավել ցայտուն իլյուստրացիա, թե վեց ամիս տևող հակաեկեղեցական արշավը, ինչպես է պարտվել և ձախողել Փաշինյանը հնարավոր չէր կազմակերպել և նկարագրել, քան էսօրվա խղճահարույց և թշվառ աղանդավորական հավաքը:

Մեր ժողովուրդը առավել քան առողջ, զգոն ու գիտակից է: Մոլորյալներին էլ մի քարկոծեք, կավարտվի նրանց քաղաքական և հոգևոր մինիաղանդապետությունը՝ կավարտվի նրանց շահը:

P.S. Խելք ունենային՝ սեփական քաղաքական ռեսուրսի ու մինիաղանդապետության էսպիսի թշվառ ցուցադրություն չէին անի»: