կարևոր
487 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-27 15:11
Հասարակություն

Հայաստանը՝ «ադամանդե» վերաարտահանման շղթաներում. կրիմինալն ու մաքսանենգությունը բարուն չեն հանգեցնի

Հայաստանը՝ «ադամանդե» վերաարտահանման շղթաներում. կրիմինալն ու մաքսանենգությունը բարուն չեն հանգեցնի
Քիմբերլի գործընթացը, որի արդյունավետությունը փորձագետների կողմից գնահատվում է շատ հակասական (տես՝ Фридман А., Вечерина О. Значение Кимберлийского процесса для развития мирового алмазного рынка // Экономическая наука современной России. 2015. № 2. С. 57-73), ի սկզբանե ընկալվել է որպես չմշակված քարերի սերտիֆիկացման միջազգային համակարգ, որը նախատեսված է քրեական ծագման ադամանդները արգելափակելու համար: Թղթի վրա մեխանիզմը պարզ է. չմշակված ալմաստների յուրաքանչյուր խմբաքանակ կնքվում է, տրամադրվում է կառավարության վկայական եւ կարող է տեղափոխվել բացառապես սխեմայի մասնակիցների միջեւ: Գործնականում սա իդեալական ծածկույթ է, որը թույլ է տալիս շահագրգիռ կողմերին, սերտորեն միահյուսված մասնագիտացված պետական մարմինների հետ, փաստաթղթերը հարմարեցնել՝ցանկալի արդյունքին հասնելու համար:

Հայտնի է՝ 2022ին հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո ՀՀ-ում գրանցված ընկերությւոնները մասնագիտացել են Ռուսաստանից հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ ալմաստների վերաարտահանման մեջ։ Էկոնոմիկայի նախարաւթյան տվյալներով՝ 2022-2023աններին Հայաստանից վերաարտահանվել են հիմնականում չմշակված ադամանդներ (ալմաստներ), ուստի հասկանալի է, որ դրանց արտահանման կտրուկ աճը չի ուղեկցվել տեղական արտադրության մեծ ծավալներով։

Հետաքննող Hetq.am պարբերականը գրում է․ 2022ից ADM Diamonds ընկերությունը մտնում էր Հայաստան մատակարարվող ադամանդների վերաարտահանման ոլորտում մասնագիտացած հայկական խոշոր ձեռնարկությունների շարքում։ 2022-2024թթ. ADM Diamonds-ը առաջատար դիրքեր է զբաղեցրել այս ոլորտում, իսկ նրա միանձնյա սեփակնատերը (100%) Արթուր Օհանջանյանն է: Մինչեւ 2024 ի փետրվարը ընկերւոթյան սեփականատերերն էին Մարինե եւ Ասպարիկ Բաղիկյանները՝ ադամանդագործության ոլորտի գործարար Արտակ Բաղիկյանի ծնողները, ում Օհանջանյանն իբր կնքահայր է։  Ի դեպ, դիտորդները ADM Diamonds գործարանը կապում են ԱԺ քպ կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, թեեւ Բագիկյանն ինքը դա այնքան էլ համոզիչ չի հերքում՝ հրաժարվելով ասել, թե ինչու իր ընկերությունն այլեւս չի մասնակցում վերաարտահանման շղթաներին:

Վերոհիշյալ sil Concern-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը փաշինյանական իշխանության «դրամապանակներից» մեկն է, ինչը նրան եւ իր բիզնես կառույցներին թույլ է տալիս շատ հաշվի չնստել ինչպես ե»րրորդ», այնպես էլ հատկապես «Չորրորդ Հանրապետության» (նույն՝ «իրական Հայաստան») օրենքների հետ։ Նա աջակցում է իր ակտիվներին՝ դեկտեմբերի 2-ին ներկա գտնելով Աբովյանում գործարանի բացմանը, նախկինում «Սիրիուս» գործարանին պատկանող տարածք (Փաշինյանի՝ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ), ինչպես նաեւ, ըստ հայկական լրատվամիջոցների՝ ցուցադրելով պայմանագրային մանրամասների խորը գիտելիքներ, որոնք սովորաբար անծանոթ են կողմնակի անձանց:

Անվտանգության Դաշնային Ծառայության եւ վկաների ցուցմունքների համաձայն՝ ռուսական «ԱԼՌՈՍԱ» ընկերությունից ադամանդների գողությունը կատարվել է նույն ADM Diamonds LLC-ի «շահերից ելնելով», որի ետեւում կանգնած է ադիոզ գործարարի կերպարը։

Սա առաջին անգամը չէ, որ ADM-ն ու ընկերությունը լրագրողական հետաքննության շրջանակներում։ Ըստ Hetq.am-ի՝ 2020ին ընկերությունը բռնվել է է արժեքի բազմակի իջեցման եւ «տեխնիկական հումքի» համար լոտերի վերաձեւակերպումների վրա՝ մաքսատուրքեր խնայելու համար։ Ըստ հաստատված սխեմայի՝ քարերը գալիս են արտերկրից, արժեքը թղթի վրա ցածր է, մաքսայինը «դաբրո է տալիս»։  Ներմուծողն այն ժամանակ Կարեն Աբրահամյանին պատկանող Karabra LLC-ն էր, որը նույնպես պատկանում էր ADM Kalor Stones-ին, գրանցված նույն հասցեում, ինչ ADM Diamonds-ը (!). 2020ին դատախզությունը, ԱԱԾ-ն, պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) եւ էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվում էին տեղեկություններ տրամադրել ներմուծող ընկերության մասին։ Հատկանշական է՝ ոչ ԱԱԾ-ն, ոչ դատախազությունը դա որակել են ոչ թե որպես մաքսանենգություն, այլ ընդամենը որպես մաքսային կանոնների խախտում, այսինքն՝ վարչական իրավախախտում:

2025ի հունիսին «Կոմերսանտ» պարբերականը հայտնել էր՝ Մոսկվայում ավելի քան 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդներ հափշտակելու փորձի ժամանակ ձերբակալվել են հանցավոր խմբի չորս մասնակիցներ, որոնց թվում են եղել ԱԼՌՈՍԱ ընկերության աշխատակցուհին եւ նրա որդին։  Վալենտինա Մատյուշչենկովան, որն աշխատում էր ԱԼՌՈՍԱՅՈՒՄ, որդու՝ Ալեքսեյ Մատյուշչենկովի հետ, որը միջնորդ էր, ինչպես նաեւ Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը, որոնք զբղվում էին մաքսանենգությամբ, ձերբակալվել են իրավապահ մարմինների համատեղ գործողության ընթացքում: Հետաքննությունը պարզել է՝, հանցագործները բարձր որակի ադամանդները պարբերաբար փոխարինել են արդյունաբերւոթյան մեջ օգտագործվող տեխնիկական հումքով, որպեսզի հետո գողացված թանկարժեք իրերն արտերկիր արտահանեն։ Առգրավված տեխնիկական ալմաստային հումքի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 200 հազար կարատ։ Ձերբակալվածների բնակության հասցեներում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են քրեական գործի համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ առարկաներ: Առգրավվել են նաեւ աշխարհահռչակ բրենդների դրամական միջոցներ եւ ոսկերչական իրեր, որոնք, ըստ քննության, ձեռք են բերվել խմբի հանցավոր գործունեության հաշվին: Ներկայումս մեղադրյալները դատարանի որոշմամբ ձերբակալվել են: Ռուսստանի Քննչական կոմիտեն քրեական գործի հետաքննություն է անցկացնում գողության համար պատասխանատվություն նախատեսող հոդվածներով (ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մաս) եւ թանկարժեք քարերի եւ մետաղների ապօրինի շրջանառություն (ՌԴ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 5-րդ մաս): Քննության վարկածով՝ 2024ի սեպտեմբերից մինչեւ 2025 հունվարը խմբի մասնակիցները բարձրորակ ալմաստներ են գողացել անմիջապես ԱԼՌՈՍԱ ընկերությունից՝ հետագայում Հայաստան մաքսանենգության նպատակով։ Այսպիսով, ԱԴԾ-ի եւ Քննչական կոմիտեի աշխատակիցները կանխել են թանկարժեք թանկարժեք քարերը տեխնիկական հումքով փոխարինելու գործողությունը, որից հետո չարագործներին կալանավորել են։

Այդ ժամանակ էլ ADM Diamonds LLC-ն հատուկ հայտարարությամբ սկսեց հերքել իր առնչոթյունը Մոսկվայում բարձրորակ ալմաստների գողության փաստով հարուցված քրեական գործին, ինչպես նաեւ Հայաստանի ԱԺ պատգամավոր խաչատուր սուքիասյանին:

Բնական է՝ Հայաստանը՝ առանց իր քիմբերլիտային խողովակների եւ արդյունահանման երկիր, փոխարենը՝ եզակի առեւտրային միութենական հարաբեություններով եւ պլաստիկ օրենսդրությամբ, դառնում է աշխարհի տարբեր ծայրերից կասկածելի ծագման ադամանդների օրինականացման լավագույն հարթակներից մեկը։ Այսպես, 2020ին Հայաստանը ներմուծել է շուրջ 715 500 կարատ ադամանդ՝ տասնյակ անգամ նվազեցված 92,2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, եւ մինչեւ վերջերս ցուցանիշները միայն աճել են։

Սակայն վերջերս իրավիճակը փոխվել է. Աբովյանի նույն ֆաբրիկան դադարել է խոշոր ծավալներով վերաարտահանում իրականացնել։  Hetq.am-ի աղբյուրները հայտնում են՝ եթե նախորդ երկու տարիներին գործարանը զգալի քանակությամբ ադամանդ է վերաարտահանել, ապա այժմ ցուցանիշները կտրուկ նվազել են, եւ այս պահին գործարանը կանգ է առել: Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում ADM Diamonds ընկերությունը չի հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում, թեեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել է ավելի քան 1 մլրդ դրամի հարկ: Վիճակագական ծառայության վերջին տվյալների համաձայն՝ 2025ի առաջին կիսամյակում մշակվել է 11 հազար կարատ ադամանդ, ինչը 87 տոկոսով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Բացի այդ, 2025ի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է շուրջ 70 մլն դոլարի ադամանդ, ինչը 6,2 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Այսպես թե այնպես, Քիմբերլիի միջազգային համակարգը հազիվ թե համարժեք լինի այն իրավիճակին, երբ գործընթացի մասնակից այս կամ այն պետությունն ինքն է ներգրավված կոռուպցիոն սխեմաների եւ կեղծիքների մեջ։

Կոռուպցիան եւ մաքսանենգությունը սենսացիա չեն, իսկ հետխորհրդային երկրների ներքին խնդիրների վրա եվրոպացի գործընկերները աչք են փակում հանուն տեղական էլիտաների վերահսկողության եւ մանիպուլյացիայի։ Կարելի է չկասկածել՝ Բրյուսելում նրանք, ում պետք է իմանալ, քաջատեղյակ են իրենց սաների արարքների մասին, թող նրանք որքան ուզում են դուրս գան պաշտոնապես հայտարարվող նորմերի շրջանակներից։ Ավելին, կարելի է վստահորեն ենթադրել՝ «եվրոպական ուղով» հայկական իշխանության հետագա առաջխաղացման դեպքում իրավիճակը միայն կխորանա։

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի։ 

Աղբյուրը՝ vpoanalytics.com